ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է ՀՀ արևմտյան սահմանագոտի, որտեղ ՀՀ ԶՈՒ-ն տեղադրել Է նոր մարտական հենակետ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նա մասնավորապես գրել է․

«Դավիթ Տոնոյանը նոր հենակետից տեսադիտարկման համակարգով հետևել է սահմանի պահպանության ընթացքին, լսել հրամանատարության զեկույցները, տվել համապատասխան հանձնարարականներ»: