Խաբարովսկում ձերբակալվել է բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը |azatutyun.am|
16:18 - 31 հուլիսի, 2020

Խաբարովսկում ձերբակալվել է բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր Խաբարովսկում ձերբակալվել է հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը։ Նա Youtube-ի իր ալիքով լուսաբանում էր Խաբարովսկի բազմամարդ ցույցերը։

 «Սիբիր․ Ռեալիի» հարթակը հայտնում է, որ բլոգերն արդեն դատապարտվել է 7-օրյա վարչական կալանքի։ Նա մեղավոր է ճանաչվել հանրային միջոցառումներ անցկացնելու կարգը խախտելու մեջ։

Խաբարովսկում արդեն երրորդ շաբաթն է շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները։ Ցույցերը սկսվել են բողոքելով նախկին նահանգապետ Սերգեյ Ֆուրգալի ձերբակալության դեմ, սակայն արդեն հնչում են Ռուսաստանի նախագահի և Մոսկվայի կենտրոնական իշխանությունների հասցեին խիստ քննադատություններ։ Վերջին օրերին Խաբարովսկում և երկրամասի մյուս քաղաքներում իրավապահները սկսել են ձերբակալել կամ տուգանել ակտիվիստներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել