armenpress.am: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն առաջիկայում Հայաստանում ակտիվ քաղաքական գործընթացներ և զարգացումներ է կանխատեսում:

Lրագրողների հետ զրույցում Վանեցյանը չբացառեց, որ առաջիկայում կլինեն հանդիպումներ քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ: Վանեցյանը չբացառեց նաև հանդիպումը Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք հանդիպել քաղաքական գործիչների հետ, որոնց ԱԱԾ տնօրեն լինելու ժամանակ մեղադրում էր կոռուպցիայի և մի շարք այլ հանցագործությունների մեջ, Վանեցյանը պատասխանեց.

«Գիտեք այդ հարցը տեղին չէ, և քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ բոլոր քաղաքական ուժերի և քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անձնանց հետ»։