Կոռնիձորում ականազերծվել է 3850 քմ ականապատ տարածք
14:20 - 31 հուլիսի, 2020

Կոռնիձորում ականազերծվել է 3850 քմ ականապատ տարածք

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի սակրավորները հուլիսին սկսել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր բնակավայրում 550 000 քառակուսի մետր կլաստերային ենթազինամթերքով վարակված հաստատված վտանգավոր տարածքների մաքրման աշախատանքները:

Կոռնիձորում աշխատանքները ընթանում են «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» կողմից: Հուլիսին հայ ականազերծողները մաքրել են 3850 քառակուսի մետր ականապատ տարածք: Հայտանաբերվել է ԲՄՊ–1 73 մմ տրամաչափի չպայթած արկ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել