armtimes.com: Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեսանյութի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց այդ գործով վկա, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանը:

«Մենք դիմել ենք՝ նյութերը ստանալու համար, մեզ պատասխանել են, որ չեն տրամադրի, քանի որ պարոն Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա, սակայն մեզ տեղեկացրել են նաեւ, որ քրեական գործը կարճվել է, եւ եթե հայտարարության բնույթից ելնելով՝ մասնակիցների ցանկը նկատի ունենանք, շատ հետաքրքիր է, թե ով է եղել անձը, որ պիտի հնարավոր մեղադրյալը լիներ. պարոն Վանեցյանը վկայի կարգավիճակ ուներ, բացառման սկզբունքով մնում է մեկ պաշտոնյա, որին կարող էր մեղադրանք առջաջադրվել, եւ այդ մեկ պաշտոնյան պարոն Փաշինյանն է, թող նա պատասխանի՝ հրավիրվել է ՀՔԾ, թե ոչ»:

Շարունակությունը՝ armtimes.com-ում