Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Շրջակա միջավայրի նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանին |tert.am|
10:59 - 31 հուլիսի, 2020

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Շրջակա միջավայրի նոր նախարար Ռոմանոս Պետրոսյանին |tert.am|

tert.am: Շրջակա միջավայրի նախարարության նորանշանակ նախարարն է Ռոմանոս Պետրոյանը: Այս մասին այսօր իր ֆեսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարարին:

Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նախկին նախարար Էրիկ Գրիգորյանին իր կատարած աշխատանքների համար: «Հայաստանում բնության նկատմամբ կա ծայրահեղ մոտեցումներ և մեր խնդիրն է գտնել բալանսավորված ճիշտ մոտեցումը, որի բացակայությունը լուրջ մարտահրավերներ է բերում բնությանը»:

Վարչապետը նշեց, որ Կառավարությունը ևս ճիշտ մոտեցումներ է գտնելու բնապահպանական ոլորտը զարգացնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել