pastinfo.am: ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ շենքից։

Հարցին՝ ինչ քրեական գործի շրջանակում էր հրավիրվել ԱԱԾ և ինչ կարգավիճակ ունի, Արթուր Վանեցյանն ասաց. «Մի անհեթեթ գործի շրջանակներում։ Որևէ կարգավիճակ չունեմ։ Նյութերի նախապատրաստման շրջանակներում հրավիրվել եմ բացատրություն տալու համար։

Որևէ պարտավորություն չունեի՝ գալու, բայց հարգելով ինստիտուտը, այցելել եմ և հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց»,-ասաց Արթուր Վանեցյանը։

Նա նշեց, որ այդ գործն իրականում ոչնչի մասին է։ Արթուր Վանեցյանն այս գործը որակեց որպես շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործ։ Նա ընդգծեց՝ վերջին 8 ամիսների ընթացքում իշխանություններն ամեն կերպ փորձում են իր նկատմամաբ իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իր ակտիվ քաղաքական գործունեությունը։