Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 17,3 միլիոնին, մահացել է շուրջ 673 հազար, բուժվել՝ 10,1 միլիոն մարդ |azatutyun.am|
10:26 - 31 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 17,3 միլիոնին, մահացել է շուրջ 673 հազար, բուժվել՝ 10,1 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտենում է 17,3 միլիոնին, համաճարակի սկզբից ի վեր մահացել ավելի քան 673 հազար մարդ, հիվանդությունից ապաքինվել է 10,1 միլիոնը:

Վիրուսը շարունակում է տարածվել ամբողջ աշխարհում: Համաճարակը չի նահանջում ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Հնդկաստանում:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշում են կայացրել երկարաձգել կորոնավիրուսային ախտանշաններ ունեցող մարդկանց ինքնամեկուսացումը մինչև 10 օր: Նաև երեկ ուշ երեկոյան բրիտանական կառավարությունը նոր կարանտին է սահմանել Անգլիայի հյուսիսային մի շարք շրջաններում՝ ներառյալ Մեծ Մանչեսթրը: Սահմանափակումներով մասնավորապես արգելվում են հանդիպումները փակ տարածքներում: Երեկ Մեծ Բրիտանիայում COVID-19-ի 846 նոր դեպք է գրանցվել՝ սա օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է վերջին մեկ ամսվա ընթացքում: Մահացել է ևս 38 մարդ, մահացածների ընդհանուր թիվն անցել է 46 հազարը:

Ավստրալիայում ևս դեպքերի թիվն աճում է, իսկ Պարագվայում կարանտինային միջոցառումների դեմ բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել