Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 31-ի տվյալները |aliq.ge|
10:06 - 31 հուլիսի, 2020

Կորոնավիրուսը Վրաստանում. հուլիսի 31-ի տվյալները |aliq.ge|

aliq.ge: Հուլիսի 31-ի ժամը 09:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1168 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 5 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 940 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ:

Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 6596 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 337 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 41 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:

Այս պահին Վրաստանի տարբեր շրջանների հիվանդանոցներում կորոնավիրուսից բուժվում է 211 պացիենտ:

Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել