Հուլիսի 30-ի երեկոյան Բելառուսի մայրաքաղաք Մինսկի Ընկերության պուրակում տեղի ունեցավ հանրահավաք՝ հաջակցություն նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի։ Սա Բելառուսի քաղաքական կյանքի ամենազանգվածային իրադարձությունն է վերջին 10 տարվա ընթացքում․ հավաքվել էր մոտ 63 հազար մարդ, ինչն աննախադեպ մեծ թիվ է Բելառուսի պատմության համար։ 

Հիշեցնենք, որ ի սկզբանե որպես թեկնածու պետք է գրանցվեր Սվետլանայի ամուսին Սերգեյ Տիխանովսկին, որը հայտնի բլոգեր է, սակայն երբ ԿԸՀ-ն հրաժարվեց գրանցել Սերգեյի թեկնածությունը, նրա փոխարեն իր թեկնածությունն առաջադրեց կինը։ Սվետլանա Տիխանովսկայայի թեկնածության օգտին ստորագրահավաքի ժամանակ Սերգեյ Տիխոնովսկին ձերբակալվեց։ 

Բացի Սվետլանա Տիխանովսկայայից՝ հանրահավաքին ելույթ ունեցան նաև մի շարք քաղաքական բանտարկյալների բարեկամներ, այդ թվում՝ Էդուարդ Բաբարիկոյի ընկերուհի Ալեքսանդր Զվերեուն։ Էդուրադ Բաբարիկոն ձերբակալվել է հունիսին 12-ին իր հոր՝ Վիկտոր Բաբարիկոյի հետ, որը համարվում էր Բելառուսի գործող նախագահ Ալեկսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակիցը գալիք ընտրությունների ժամանակ։ 

Նախագահական ընտրությունները երկրում տեղի են ունենալու օգոստոսի 9-ին։

 

Աղյուրը՝ svaboda.org:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի