armtimes.com: Եթե լինի այնպիսի գործ, որի շրջանակներում, օրինակ, Վճռաբեկ դատարանը ինչ-որ դիրքորոշում է արտահայտել կամ որոշում կայացրել, եւ այդ որոշման կայացմանը մասնակից է եղել իմ հայրը, որն էլ կարող է դիտարկվել որպես շահերի բախում, բնականաբար, նման գործի քննությանը ՍԴ-ի մասին օրենքի հիման վրա, ես չեմ կարողանա մասնակցել։

Այս մասին այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո ասաց ՍԴ անդամի թեկնածու Վահրամ Ավետիսյանը՝ պատասխանելով ՀԺ-ի հարցին, թե ՍԴ դատավոր ընտրվելու դեպքում կմասնակցի՞ Ռոբերտ Քոչարյանի դիմումի քննությանը եւ չի՞ կարծում արդյոք, որ այս իմաստով եւս տեղի կունենա շահերի բախում, քանի որ Մարտի 1-ի գործով ամբաստանյալ է նաեւ Ռոբերտ Քոչարյանը։