Վրաստանի դպրոցներում ուսումնական գործընթացը շուտ սկսել չի նախատեսվում |aliq.ge|
14:01 - 30 հուլիսի, 2020

Վրաստանի դպրոցներում ուսումնական գործընթացը շուտ սկսել չի նախատեսվում |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի Առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեի հայտարարությամբ՝ դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը շուտ սկսել չի նախատեսվում: Նրա խոսքով՝ այս հարցի վերաբերյալ ԿԳ նախարարությունը ակտիվորեն համագործակցում է Առողջապահության նախարարության հետ: 

«Դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնական գործընթացը շուտ սկսել չի նախատեսվում: Այս պահի դրությամբ ուսուցումը, հավանաբար, կվերսկսվի այն ժամանակ, երբ սովորաբար ընդունված է Վրաստանում: Կարևոր է, որ ԿԳ նախարարությունը համագործակցում է Առողջապահության նախարարության հետ և ամեն ինչ կվերահսկվի»,- հայտարարել է Տիկարաձեն:

Առողջապահության նախարարը նաև նշել է, որ ուսումնական գործընթացը սկսելու վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի երկրում համաճարակաբանական իրավիճակից ելնելով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել