Կառավարության որոշմամբ՝ մանկատան 24 սաների բնակարանային խնդիրը կլուծվի |tert.am|
13:20 - 30 հուլիսի, 2020

Կառավարության որոշմամբ՝ մանկատան 24 սաների բնակարանային խնդիրը կլուծվի |tert.am|

tert.am: Այսօր կառավարության որոշմամբ բնակարանի գնման վկայագրեր են տրամադրվում 1991թ-ից առ 2019թ. ներառյալ ՀՀ պետական մանկատներից 18 տարեկանը լրանալու կապակցությամբ դուրս գրված ՀՀ քաղաքացի հանդիսացող այն շրջանավարտներին, որոնք չունեն սեփականության իրավունքով բնակտարածություն և բնակտարածություն չեն օտարել դիմելու պահին նախորդած 5 տարիների ընթացքում:

Նախնական գնահատումով նման շրջանավարտների թվաքանակը կազմում էր շուրջ 300: Արդեն իսկ 133 շրջանավարտների համար որոշումը կայացված է, նրանք ստացել են ԲԳՎ-ները, ընդ որում շուրջ 50-ն արդեն ձեռք են բերել նաև բնակարաններ:

Կառավարության այս որոշմամբ ՝1991 թվականից առ 2019թ. ներառյալ ամբողջ ժամանակահատվածում ՀՀ մանկատներում խնամված, ինչ-ինչ պատճառներով որոշման պահանջներին ֆորմալ չբավարարող տվյալներ ունեցող, բայց իրենց իրավիճակով ԲԳՎ-ի կարիք ունեցող անձանց բնակարանի խնդիրը կլուծվի։ Որոշման նախագծով առաջարկվում է ԲԳՎ տրամադրել նրանցից ընդամենը 24-ին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե մանկատան սաների առաջ իրենց ունեցած ամենամեծ պարտավորությունը պետք է լինի կրթական պարտավորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել