«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կրկին Կառավարության շենքի դիմաց են. եկել են ստորագրություններով |armtimes.com|
13:01 - 30 հուլիսի, 2020

«Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցները կրկին Կառավարության շենքի դիմաց են. եկել են ստորագրություններով |armtimes.com|

armtimes.com: «Լիդիան Արմենիա»-ի աշխատակիցների բողոքի ցույց են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք ստոագրահավաք էին իրականացրել, կառավարության շենքի մոտ են եկել 1200 ստորագրություններով:

Ցուցարարները նշում են, որ մոտ 2000 մարդ արդեն երկու տարի է՝ մնացել են առանց աշխատանքի, իսկ իշխանությունները խնդրի լուծումն անընդհատ հետաձգում են ու ժամանակ սպանում:

«Մենք այստեղ միտինգավոր չենք, ուղղակի ժողովուրդ ենք, որ առանց հաց ենք մնացել: Չենք եկել ինչ-որ մեկի դեմ բաներ խոսելու, մենք ընդամենը ուզում ենք աշխատել: Կառավարությունում էլ այդ մասին շատ լավ գիտեն: 2000 հոգի անգործ է մնացել, նրանց ընտանիքները սովից կոտորվում են: Այս տարի տուրիզմ չկա, բերք չկա՝ կարկուտն է վնասել, մարդիկ ապրելու միջոց չունեն»,- ասաց հավաքվածներից մեկը:

Նրանք նշեցին, որ որոշել են հարցը իրավական ճանապարհով կարգավորել, քանի որ այլընտրանք չեն տեսնում. «Երկու տարի լուռ սպասել ենք, բայց 2000 հոգու ընտանիքները սովից կոտորվում են: Եկել ենք ընդամենը մեր կոչը կարդանք, ոստիկանն ասում է՝ ռուպրով խոսել չի կարելի: Մենք մեր վարչապետին շատ հարգում ենք, ոչ ոքի դեմ ոչինչ չունենք, երկու տարի է սպասում ենք, բայց ինչքա՞ն կարելի է: 500 միլիոն գումար ենք ներդրել, աշխատատեղ ենք ստեղծել, չեն ուզում մեզ հասկանալ, լսել»:

Նրանք բողոքում են, որ ուր գնում են, իրենց հորդորում են սպասել, մեկ ամիս սպասում են, ասում են երկուս էլ սպասեք, ու այդպես շարունակ. «Մենք չենք ուզում վաղը կամ մյուս օրը այս հարցին լուծում տրվի, ոչ՝ հենց այսօր: Հոգնել ենք, հենց այսօր ենք ուզում հարցին լուծում տրվի: Եթե ուզում են հանքը փակել, թող վարչապետը դուրս գա հայտարարի, հիմնավորի, թե այս ինչ օրենքի, այս ինչ կետի համաձայն չի թույլատրվում աշխատել, իմանանք, հասկանանք մեր հետագա անելիքը: Իսկ այսօր մարդիկ չեն աշխատում եւ չգիտեն, թե ինչու»:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել