«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 31-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 17.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 15 փողոցի թիվ 7 և Մուրացան փողոցի թիվ 192 բազմաբնակարան շենքերի, ժամը 11.00-ից մինչև ժամը 14.00-ն` Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Րաֆֆու, Մաշտոցի, Աղյուսագործերի փողոցներով պարփակված առանձնատների, ժամը 09․00-ից մինչև ժամը 18․00-ն` Արագածոտնի մարզի Ոսկեվազ համայնքի գազասպառողների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ: