Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել
 |civilnet.am|
21:00 - 29 հուլիսի, 2020

Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել |civilnet.am|

civilnet.am: Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին լրատվամիջոցներին ասել է Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը` նշելով, որ վիրավորում ստացածը համագյուղացի է:

«Հենակետում է եղել դեպքը, մոտավորապես ժամը 2-3-ի սահմանում, ոտքի շրջանում թեթեւ վնասվածք է ստացել դիպուկահարի կրակոցից: Նա 4 երեխա ունի, 39 տարեկան է»,- ասել է գյուղապետը։ Վիրավորում ստացած զինծառայողն այժմ Բերդի հոսպիտալում է: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել