Եթե իրավիճակն այսպես շարունակվի 4-րդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը դրական նշույլներ ցույց կտա․ Մանուկյան |armtimes.com|
16:57 - 29 հուլիսի, 2020

Եթե իրավիճակն այսպես շարունակվի 4-րդ եռամսյակում տնտեսական ակտիվությունը դրական նշույլներ ցույց կտա․ Մանուկյան |armtimes.com|

armtimes.com: Հուլիսի 24-ին Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է տնտեսական աճի վերականգնման գործողությունների ծրագրի նախագիծը։ Դրանով նախատեսվում են տնտեսության խթանմանը միտված հավելյալ գործիքակազմեր, որոնք կնպաստեն տնտեսության վերականգնմանն ու  առաջընթացին։ Քննարկմանը մասնակցել են Կառավարության անդամները եւ Ազգային ժողովի մի քանի պատգամավորներ։

Թեմայի վերաբերյալ հարցազրույց քննարկման մասնակիցներից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ։

- Պարո՛ն Մանուկյան, Կառավարությունում քննարկված ծրագրի նախագծով ի՞նչ քայլեր են նախատեսված իրականացնել։

- Տնտեսական աճի վերականգնման քննարկումներում 2 հիմնական բաղադրիչ պետք է առանձնացնենք։ Առաջինը հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում տնտեսության պատրաստվածության աստիճանի բարձրացումն է, ինչը նշանակում է մրցակցության բարձրացում։

Երկրորդը  ընթացիկ տնտեսական կառուցվածքի հետ կապված  հիմնախնդիրների լուծումն է, որոնք իրենց համատեքստում միտված են երկարաժամկետ ռազմավարական նպատակների կենսագործմանը։ Օրինակ՝ վերջերս գյուղատնտեսության ոլորտում վերամշակող արդյունաբերության առումով խնդիրներ առաջացան, որոնք ընթացիկ խնդիրներ են։

Այս պահի տնտեսական աճի միտումների պահպանման համատեքստում մենք պետք է քննարկենք եւ տեսնենք, թե առկա կամ հնարավոր ռիսկերն ինչպես ենք մեղմում, ինչպես ենք հնարավորություններ ընձեռում, որ նորանոր  շուկաներ մուտք գործենք։ Սա է ընդհանուր տրամաբանությունը։ Այս համատեքստում կարեւոր է կապիտալ ծախսերի առումով մոտեցումների ամրագրումը։

- Վարչապետը կարեւորել է որոշումների արագ կայացումը։ Կարճաժամկե՞տ որոշումների մասին է խոսքը, թե սա երկարաժամկետ ծրագիր է։

- 2 խումբ խնդիրներ կան։ Առաջինն այն խնդիրներն են, որոնք ծառացել կամ ծառանալու են մեր երկրի տնտեսության առջեւ՝ պայմանավորված կորոնավիրուսով՝ այսինքն առկա ոլորտները, որոնք ունեն որոշակի դժվարություններ։ Երկրորդը՝ սրան զուգընթաց ապագա կամ հեռանկարային ուղղություններն են, որոնցով մենք կարող ենք էլ ավելի մեծացնել մեր տնտեսության պատրաստվածության աստիճանը, ինչու չէ՝ նաեւ արտադրողականությունը եւ որպես վերջնարդյունք մեծացնենք նաեւ մեր տնտեսական աճի պոտենցիալը։

Գաղտնիք բացահայտած չեմ լինի ասելով, որ այն մոդելով, որով պլանավորվում էր տնտեսական աճի պոտենցիալը, կազմում էր 4.5-ից 5.5 տոկոս՝ մի շարք օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված։

Հիմա, եթե տնտեսական խաղի կանոնների փոփոխություն լինի եւ հնարավորություններ բացվեն, որ ներդրողները հավելյալ արժեք ստեղծող ոլորտներում ներդրումներ անեն պետության կողմից համապատասխան ենթակառուցվածքային նախագծերի աջակցության միջոցով, ապա այստեղ քո տնտեսական աճի պոտենցիալը մեծանում է։ Այս առումով մենք կարեւորում ենք այն հեռանկարային խնդիրները, որոնք կնպաստեն նաեւ վարչապետի կողմից հայտարարված ռազմավարական նպատակների կյանքի կոչմանը։

- Դուք  ո՞ր ուղղության շուրջ եք առաջարկներ ներկայացրել։

- Գիտեք, ես չէի ցանկանա, որ յուրաքանչյուրս անհատական ներկայացնենք, թե ով ինչ է ասել։ Բայց կան հարցադրումներ, որոնց շուրջ քննարկումներում կա կոնսենսուս։ Առաջինը կապիտալ ծախսերի առումով է։ Երկրորդը Աստծո կողմից մեզ տրված շուրջ 300 արեւային օրերն են։ Սա հնարավորություն է, որ այլընտրանքային էներգիայով պայմանավորված մեր առկա ենթակառուցվածքները փոփոխությունների ենթարկենք եւ նաեւ էներգետիկ անվտանգությունը մեծացնենք։ Երրորդ՝ ակնհայտ է, որ զբոսաշրջությունը եվս կվերականգնվի։ Հայաստանն այս առումով բավականաչափ մեծ պոտենցիալ ունի եւ կարծում եմ, որ առկա կապիտալ ծախսերը նաեւ ապագային պետք է միտված լինեն։ Օրինակ՝ մենք ոչ միայն ջրամբարներ պետք է կառուցենք, այլեւ ջրամբարը դիտարկենք որպես էկո համակարգ եւ դրա միջոցով հավելյալ արդյունք ստեղծենք։ Օրինակ՝ ջրամբարի վրա կառուցվեն սպորտային, առողջարանական ենթակառուցվածքներ։

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել