Ո´չ Բաքուն, ո´չ Ստամբուլը չեն կարող Ռուսաստանում թելադրել իրենց կանոնները. Արա Աբրահամյանը հանդիպել է հայ համայնքի հետ |armtimes.com|
12:14 - 29 հուլիսի, 2020

Ո´չ Բաքուն, ո´չ Ստամբուլը չեն կարող Ռուսաստանում թելադրել իրենց կանոնները. Արա Աբրահամյանը հանդիպել է հայ համայնքի հետ |armtimes.com|

armtimes.com: Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը հուլիսի 28-ին հանդիպել է Մոսկվայի հարավ-արևելքի և Մերձմոսկվայի հարակից շրջանների հայ համայնքների հետ, որտեղ վերջերս մի խումբ ադրբեջանցիներ կազմակերպված հարձակումներ էին իրականացրել տեղի հայ բնակիչների վրա։

Հանդիպման վայր ընտրվել է Կապոտնեի «Սայաթ Նովա» ռեստորանային համալիրը, որի վրա ուրբաթ օրը հարձակման փորձ էին արել մի խումբ ադրբեջանցիներ:

Հանդիպմանը մասնակցել են հայ համայնքի ավելի քան 250 ներկայացուցիչ, ՌԴ նախագահի աշխատակազմի և Ռուսաստանի Դաշնության ազգությունների գործերի դաշնային գործակալության ներկայացուցիչներ, Կամչատկայի, Իվանովոյի, Տվերի և այլ տարածաշրջանների Ռուսաստանի հայերի միության մարզային գրասենյակների ղեկավարներ:

Արա Աբրահամյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է բախումների օրերին Ռուսաստանի հայերի միության ձեռնարկած քայլերը, որոնք եղել են պետական մարմինների, իրավապահների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ ադրբեջանական սփյուռքի ղեկավարների հետ համագործակցությամբ:

«Աշխարհի 10 միլիոնանոց հայկական համայնքն այսօր զինվոր է, պատրաստ պաշտպանելու Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգություններից»,- ասել է Արա Աբրահամյանը:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները բոլորին ցույց են տվել, որ Ռուսաստանում գործում են ռուսական օրենքներ, և ո՛չ Բաքուն, ո՛չ էլ Ստամբուլը չեն կարող այնտեղ թելադրել իրենց կանոններ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել