Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 29․07․20 (թարմացվող)
22:50 - 29 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 29․07․20 (թարմացվող)

22:50- Վրաստանում կորոնավիրուսից ևս մեկ մահ է արձանագրվել, մահացածը 79 տարեկան կին էր: Երկրում արձանագրվել է 1155 վարակման դեպք, ապաքինվել է 929 պացիենտ: |shantnews.am|


15։14- Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 169 մարդ, հաստատվել է վարակի 5,475 նոր դեպք, առողջացել է 8,116 մարդ։ Ընդհանուր առմամբ երկրում արձանագրվել է վարակի 828,990, մահվան՝ 13,673, ապաքինման՝ 620,333 դեպք։ |aysor.am|

 

15։07- Եվրոպական հանձնաժողովը պայմանագիր է ստորագրել Gilead դեղորայք արտադրող ընկերության հետ ռեմդեսիվիր դեղամիջոցի ձեռք բերման համար, որը նախատեսված է կորոնավիրուսի բուժման համար։ Հանձնաժողովի մամուլի խոսնակը հայտնել է, որ արդեն օգոստոսի սկզբից ԵՄ մի շարք երկրներ ու Մեծ Բրիտանիան հնարավարություն կունենան ձեռք բերելու ռեմդեսիվիր։  Պայմանագրի ընդհանուր արժեքն է 63 միլիոն եվրո, որը թույլ կտա բուժել կորոնավիրուսով վարակված մոտ 30 հազար հիվանդի։ |financialpost.com|

 

14։27- Հոնկոնգի իշխանությունները խստացնում են սոցիալական հեռավորության միջոցները, քանի որ քաղաքը կորոնավիրուսի բռնկման եզրին է: Հուլիսի 29-ից Հոնկոնգի բոլոր քաղաքացիները պետք է դիմակներ կրեն տնից դուրս գալիս: Բացի այդ, ռեստորաններն այժմ աշխատում են միայն առաքմամբ: Հանրային վայրերում կարող են հավաքվել ոչ ավելի, քան երկուական մարդ՝ տարբեր տնային տնտեսություններից: Կանոնները խախտելու համար սահմանվել է տուգանք՝ 5 հազար հոնկոնգյան դոլարի (625 դոլար) չափով: |armenpress.am|

 

14։17- Ըստ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հրապարակած զեկույցի՝ երկրում կորոնավիրուսով վարակվել է բժշկական ծառայություններում ներգրավված 129 անձ: Նրանցից 111-ը բուժանձնակազմից են, իսկ 18-ը` տեխնիկական անձնակազմից: Ըստ մասնագիտական   խմբերի՝ դեպքերի կեսից ավելին՝ 56,4% -ը, բուժքույրների մոտ է գրանցվել: Վարակված բուժաշխատողներից մեկը մահացել է: |aliq.ge|

 

11։28- Ըստ The Financial Times-ի տվյալների՝ Moderna ընկերության կողմից ստեղծվելիք պատվաստանյութի արժեքը ԱՄՆ-ում կկազմի 50-60 ԱՄՆ դոլար մեկ անձի համար։ Այս գինը կարող է սահմանվել ինչպես ԱՄՆ, այնպես էլ բարձր եկամուտ ունեցող այլ պետությունների համար։

 

11։22- Հուլիսի 29-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 10 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1155 է: Երկրում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 2 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 929 մարդ, մահացել՝ 16-ը։ |aliq.ge|

 

11։08- Թուրքիայում հուլիսի 28-ին կորոնավիրուսից մահացել է 15 մարդ։ Հաստատվել է վարակի 963 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է առողջացման 1,092 դեպք: Թուրքիայում մինչև արձանագրվել է վարակման 227,982 և մահվան 5,645 դեպք։ |ermenihaber.am|

 

10։13- Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը անցել է 16,6 միլիոնը, զոհերի թիվը մոտենում է 660 հազարին, հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 9,7 միլիոն մարդ: Վարակակիրների թվով առաջինը շարունակում է մնալ ԱՄՆ-ն, երկրորդը՝ Բրազիլիան, երրորդը՝ Հնդկաստանը։ Եվրոպայում զգուշանում են համաճարակի երկրորդ ալիքից: Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել է, որ Եվրոպան, հնարավոր է, արդեն գործ ունի կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ: |azatutyun.am|

 

09։20- Իտալիայի Խորհրդարանի Սենատը երեքշաբթի երկրում կորոնավիրուսի պատճառով հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարացրել է մինչև հոկտեմբեր: Երկրի վարչապետը նշել է, որ առանց ԱԴ ռեժիմը երկարացնելու կառավարության կողմից հաստատված և այս պահին գործող մի շարք որոշումներ կկորցնեն ուժը, իսկ դրանց բացակայութան պարագայում կորոնավիրուսի տարածումը զսպելը փաստացի անհնար կդառնա: |tert.am|

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 29․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել