Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվն անցավ 16,6 միլիոնը, մահացել է շուրջ 660 հազար, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ |azatutyun.am|
10:14 - 29 հուլիսի, 2020

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվն անցավ 16,6 միլիոնը, մահացել է շուրջ 660 հազար, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am:Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվը անցել է 16,6 միլիոնը, զոհերի թիվը մոտենում է 660 հազարին, հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 9,7 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Վարակակիրների թվով առաջինը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, երկրորդը՝ Բրազիլիան, երրորդը՝ Հնդկաստանը։

Եվրոպայում զգուշանում են համաճարակի երկրորդ ալիքից: Գերմանիայում վերջին օրերին արձանագրվել է կորոնավիրուսային վարակի դեպքերի աճ, երեկ հայտնաբերվել է վարակի 633 նոր դեպք, նախորդ օրը՝ երկուշաբթի՝ 340: Բեռլինում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Կոխի ինստիտուտի տնօրենն ասել է. - «Մենք տեսնում ենք արագ զարգացող համավարակ»: Լոթար Վիլերը կարծում է, որ վերջին շրջանում գերմանացիները կորցրել են զգոնությունը, և հորդորել է դիմակներ կրել, խստորեն պահպանել սոցիալական հեռավորությունն ու հիգիենայի կանոնները:

Միլիարդատեր Բիլ Գեյթսը հայտարարել է, որ շնորհիվ COVID-19-ի բուժման համար օգտագործվող հակավիրուսային դեղամիջոցների` այս հիվանդությունից մահվան դեպքերի թիվը կարող է զգալիորեն նվազել մինչև տարեվերջ, և հասարակությունը կարող է վերադառնալ նորմալ կյանքի: Ըստ Microsoft-ի հիմնադիրի՝ «Ռեմդեսիվիր»-ը ամենաառաջադեմ դեղամիջոցներից մեկն է, այն ծանր բարդություններ ունեցող հիվանդների շրջանում նվազեցնում է մահվան ռիսկը 62 տոկոսով: Գեյթսն ավելացրել է, որ գիտնականները ստուգում են ևս երկու հակավիրուսային դեղամիջոցների ազդեցությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել