Ռուսաստանը մեկ օրում հրադադարի ութ խախտում Է գրանցել Սիրիայում |armenpress.am|
16:34 - 28 հուլիսի, 2020

Ռուսաստանը մեկ օրում հրադադարի ութ խախտում Է գրանցել Սիրիայում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտման փաստերի գծով հանձնաժողովը մեկ օրում Սիրիայում հրադադարի ութ խախտում Է գրանցել, Թուրքիան՝ մեկ: Այդ մասին հաղորդվում Է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում զետեղված լրատվական բյուլետենում:

«Մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի խախտումների փաստերի առնչությամբ հարցերի քննարկման ռուս-թուրքական համատեղ հանձնաժողովի ներկայացուցչության ռուսական մասը գրանցել Է նահանգներում կրակ բացելու ութ փաստ՝ Իդլիբում՝ 4, Լաթաքիայում՝ 2, Հալեպում՝ 2: Ներկայացուցչության թուրքական մասը կրակ բացելու մեկ փաստ Է գրանցել Իդլիբի նահանգում»,-ասվում Է բյուլետենի տեքստում:

Օրվա ընթացքում Հրադադարի կենտրոնում անցկացվել Է հումանիտար մեկ ակցիա՝ Հուսայնիա բնակավայրում (Դամասկոսի նահանգ) հանձնվել Է պարենային 400 հավաքածու՝ 2,134 տոննա ընդհանուր քաշով:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում Է 2011 թվականից: 2017 թվականի վերջին հայտարարվել Է Սիրիայում եւ Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակի մասին: Երկրների առանձին շրջաններում շարունակվում են զտումները զինյալներից: Ներկայում առաջին պլանի վրա հանդես Է գալիս քաղաքական կարգավորումը, Սիրիայի վերականգնումը, ինչպես նաեւ փախստականների վերադարձը, հաղորդում Է ՌԻԱ Նովոստին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել