armtimes.com: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ Մարտի 1-ի գործով դատական նիստը։

Հիշեցնենք՝ նախորդ նիստին դատարանը, քննելով պաշտպանական եւ տուժող կողմի միջնորդությունները, որոշեց հետաձգել դատակոչի ցուցակը լրացնելու միջնորդության լուծումը, իսկ դատախազներին ներկայացված բացարկի միջնորդությունը՝ մերժել:

Այսօրվա նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ Կառավարության համապատասխան որոշման մեջ տեղի են ունեցել փոփոխություններ՝ կապված թարգմանչի՝ դատական նիստում ներգրավվման հետ․ այսուհետ թարգմանիչը պետք է ներգրավվի Դատական դեպարտամենտի միջոցով, ինչպես եղել է նախկինում, եւ թարգմանիչը պետք է լինի մրցույթին հաղթած կազմակերպությունից։ Դանիբեկյանը հայտնեց, որ դա հաշվի առնելով՝ որոշում է կայացրել նոր թարգմանիչ ներգրավելու վերաբերյալ եւ թարգմանիչ Վարդուհի Շահինյանին խնդրեց մոտենալ ամբիոնին եւ տեղեկություններ հայտնել իր մասնագիտական գործունեության վերաբերյալ։

Դատավորը թարգմանչին նախազգուշացրեց, որ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն։

 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։