Ինչո՞ւ Ադրբեջանը չհարձակվեց Արցախի ուղղությամբ․ Փաշինյանի մեկնաբանությունը՝ ՌԲԿ-ի հարցազրույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ |factor.am|

15:01 - 28 հուլիսի, 2020

factor.am: Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում բազմաթիվ ադրբեջանական բնակավայրեր կան, այդ պատճառով իրենց համար դժվար է հարձակում սկսել Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում խոսելով այն մասին, թե ինչո՞ւ Բաքուն ռազմական սադրանքի դիմեց հայ-ադրբեջանական պետական սահմանին՝ նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ իրենք հարձակվեցին այնտեղ, որտեղ սահմանն այնքան էլ հագեցած չէր տեսահսկման համակարգերով։ Եվ, ի դեպ, այդ ուղղությամբ միայն մեկ ադրբեջանական գյուղ կա։ Սա նույնպես հատկանշական փաստ է։ Իսկ հայկական գյուղերն այնտեղ շատ են»,- նշել է վարչապետը։

Անդրադառնալով ՌԴ-ում ադրբեջանցիների սադրանքի արդյունքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ բախումներին՝ Փաշինյանն ասել է, որ այս ամենի նպատակը Ռուսաստանն ապակայունացնելն է։

«Մենք հասկանում ենք, որ նպատակը Ռուսաստանն ապակայունացնելն է։ Մեր դիրքորոշումն այս հարցում միանշանակ է՝ չի կարելի տրվել այդ սադրանքներին, քանի որ ՌԴ-ի կայունությունը ռազմավարական կարևոր գործոն է մեզ համար։ Ես վստահ եմ դրանում, և իմ կոչն է՝ պարզապես դադարեցնել այդ ամենը, քանի որ բոլոր նրանք, ովքեր ապրում են Ռուսաստանում, պարտավոր են հետևել ՌԴ օրենքներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։





Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել