ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն առաջիկա օրերին կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ |armenpress.am|
14:10 - 28 հուլիսի, 2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն առաջիկա օրերին կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին հանդիպում կունենա ՀՀ կառավարության կողմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրած թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Կարծում եմ, որ մյուս ուժերը նույնպես հանդիպում կունենան: Սա, ըստ էության, չգրված կանոն է եղել բոլոր նախորդ թեկնածուների դեպքում: Խմբակցությունների հետ հանիպումները կլինեն և մեր դիրքորոշումները, գուցե, ավելի հասկանալի լինեն»,-ասաց Սիսակ Գաբրիելյանը:

Հարցին, թե որքանով էր անկակնալ կառավարության այս թեկնածուի առաջադումը՝ հաշվի առնելով, որ բոլորովին այլ անձանց անուններն էին շրջանառվում, Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ ինքը թեկնածու առաջադրող սուբյեկտը չէ:

«Ինձ համար անակնկալ էր, որովհետև ես թեկնածու առաջադրող սուբյեկտ չեմ:  Թեկնածուի մասով գնահատականներ չտամ, նաև այն առումով, որ իմ դասախոսն է եղել: Իրեն ճանաչում եմ, շատ լավ մասնագետ է: Մնացածը Ազգային ժողովի ոչ միայն «Իմ քայլը» խմբակցության, այլև մյուս ուժերի քվեարկության արդյունքում կպարզվի»,-հավելեց պատգամավորը:

Հիշեցնենք, հուլիսի 23-ին ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրեց Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել