Մխիթար Հայրապետյանն այցելել է Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ
10:34 - 28 հուլիսի, 2020

Մխիթար Հայրապետյանն այցելել է Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ

Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Այսօր ԱԺ պատգամավոր Երջանիկ Հակոբյանի և Երևանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Նորայր Քալանթարյանի հետ այցելեցի Նոր Նորքի և Ավանի շախմատի դպրոցներ:

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանի մասնակցությամբ դիտարկեցինք շախմատային դպրոցն այլ տարածք տեղափոխելու հնարավորությունները: Ըստ նախնական քննարկումների՝ 7-րդ զանգվածում գտնվող նախկին մանկապարտեզային տարածքը հիմնարար վերանորոգումից հետո կարող է ծառայել որպես շախմատային բարեկարգ մարզադպրոց՝ ընդգրկելով ավելի մեծաթիվ սաների: Բացի այդ, Հովհաննես Մանուկյանը ներկայացրեց վարչական շրջանում իրականացվող մեծածավալ աշխատանքները։

Ավան վարչական շրջանի ղեկավար Արա Դանիելյանի ուղեկցությամբ եղանք նաև տեղի մարզադպրոցում, որը, ցավոք, դեռևս գործում է բազմաբնակարան շենքի 1-ին հարկում: Քննարկումներից հետո դպրոցի տեղափոխության համար նախանշեցինք նոր տարածք, որը թույլ կտա մրցաշարային դահլիճ, ազատ դասասենյակներ և աշխատասենյակներ ունենալ, ստեղծել ուսումնական պատշաճ միջավայր:

Ուրախ եմ նշել նաև, որ Նուբարաշենի շախմատի դպրոցի բարեկարգման ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են գործուն քայլեր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել