Վրաստանի վարչապետի խորհրդականը հերքել է լուրը, համաձայն որի Ռուսաստանը Վրաստանի տարածքով պատրաստվում է 300 ռազմական մեքենա ուղարկել Հայաստան |tert.am|
16:39 - 27 հուլիսի, 2020

Վրաստանի վարչապետի խորհրդականը հերքել է լուրը, համաձայն որի Ռուսաստանը Վրաստանի տարածքով պատրաստվում է 300 ռազմական մեքենա ուղարկել Հայաստան |tert.am|

tert.am: Վրաստանի վարչապետի խորհրդական Իրաքլի Չիկովանին հայտարարել է, որ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ռազմական մատակարարումների մասին լուրերն ապատեղեկատվություն են` ընդգծելով, որ Վրաստանը ռազմավարական գործընկերություն է պահպանում Ադրբեջանի հետ, և որ «Կովկասում խաղաղությանն այլընտրանք չկա»: Այս մասին գրում է Грузия онлайн պորտալը:

Չիկովանին, այսպիսով, մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Ռուսաստանը Վրաստանի տարածքով պատրաստվում է 300 ռազմական մեքենա ուղարկել Հայաստան:

Չիկովանիի խոսքով` այս նորությունը հերթական ապատեղեկատվությունն է, որն օգտագործում են որոշ կուսակցական ԶԼՄ-ներ` իրենց նպատակների համար:

«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, որ որոշ ԶԼՄ-ներ փորձում են խեղաթյուրել տեղեկատվությունը և ներկայացնել այնպես, ինչպես իրենց է ձեռնտու»,-ասել է Չիկովանին:

Վրաստանի վարչապետի խորհրդականն ընդգծել է, որ Թբիլիսիի դիրքորոշումը պարզ է բոլոր գործընկերների համար:

Օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան մեկնաբանել էր ադրբեջանական իշխանամետ Haqqin.az կայքի տարածած` Վրաստանի տարածքով Սերբիայից Հայաստան զենք տեղափոխելու մասին տեղեկությունը:

«Դա կեղծ տեղեկություն է, որը տարածվել է ԶԼՄ-ների կողմից: Վրաստանի ու Ադրբեջանի միջև ոչ մի տարաձայնություն չկա: Մեր ռազմավարական գործընկերությանն ու եղբայրությանը ոչինչ սպառնալ չի կարող, իսկ Վրաստանի տարանցման քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանում կայունության հաստատման վրա»,-ասել է Վրաստանի վարչապետը:

Ավելին՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել