Հայկ Սարգսյանը իր գործողությունների համար  կտուգանվի․ նա ասաց, որ կապ չունի խնջուքի կազմակերպման հետ․ Լիլիթ Մակունց
14:34 - 27 հուլիսի, 2020

Հայկ Սարգսյանը իր գործողությունների համար կտուգանվի․ նա ասաց, որ կապ չունի խնջուքի կազմակերպման հետ․ Լիլիթ Մակունց

Քիչ առաջ հեռախոսազրույց եմ ունեցել Հայկ Սարգսյանի հետ, նա ինձ տեղեկացրեց, որ ինքը որևէ միջոցառում չի կազմակերպել, մի քանի օրով գտնվում է հանգստյան գոտում, որտեղ նաև այլ քաղաքացիներ են իրենց հանգիստը կազմակերպում։ Տեղեկացրեց, որ անզգուշություն է թույլ տվել մի պահ գտնվելով այդ վայրում, որը եղել է մարդաշատ, և ինքը եղել է առանց դիմակի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով` երեկ Սևանում՝ White Shorja լողափում տեղի է ունեցած խնջույքին, որին մասնակցում էր նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Ըստ մամուլում շրջանառվող  լուրերի խնջույքը կազմակերպել էր հենց Սարգսյանը, իսկ տեսանյութերում երևում էր, որ վերջինս չի պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները։ 

«Հայկ Սարգսյանը հայցում էր «Իմ քայլը» խմբակցության ներողամտությունը, որ անզգուշություն է թույլ տվել և դիմակ չի կրել։ Ես որքանով տեղյակ էմ, պետք է որ Հայկ Սարգսյանը իր գործողությունների համար արդեն իսկ տուգանված լինի։ Ես կարծում եմ, որ հարցը՝ արդյո՞ք Հայկ Սարգսյանը կապ ունի այդ հանգստյան գոտու հետ կարող եք նաև դուք ինքներդ ուղղել իրեն, բայց իմ հարցին ի պատասխան նա նշեց, որ կապ չունի թե՛ հանգստյան գոտու, և թե՛ միջոցառման կազմակերպման հետ։ Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա  պարետատան պահանջներին համապատասխան, եթե անգամ անզգուշություն է եղել այդ պահին, միևնույնն է այդ պատժամիջոցները կկիրառվեն նաև Հայկ Սարգսյանի նկատմամբ»,- նշեց Մակունցը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել