Գնահատելով սեփական ուժերի անզորությունը՝ Ադրբեջանի իշխանությունները անում են հնարավոր ամեն բան, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում․ Լիլիթ Մակունց
14:20 - 27 հուլիսի, 2020

Գնահատելով սեփական ուժերի անզորությունը՝ Ադրբեջանի իշխանությունները անում են հնարավոր ամեն բան, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում․ Լիլիթ Մակունց

Ճիշտ կլինի խորհրդարանական դիվանագիտությանն անդրադառնամ Տավուշի դեպքերի հետ կապված, որովհետև առհասարակ կախված է նրանից,թե մենք ինչ շեշտադրումներով ենք խոսում ։ Գիտենք, որ խորհրդարանական դիվանագիտության արդյուքնները օրով չեն և միանգամից չեն կարող ակնհայտ լինել, բայց այս երկու տարվա արդյունքում ակնհայտ էր, որ պատգամավորները իրենց գործուղումների ընթացքում կարողանում են ճիշտ ներկայացնել ՀՀ շահերից բխող բոլոր շեշտադրումները, ինչպես նաև այնպիսի գործընկերային կապ հաստատել, որը հնաևավորություն կտար այս ընթացքում նաև արագ արձագանքման միջոցով արագ արձագանքել Ադրբեջանի ագրեսիային։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով խորհրադարանական դիվանագիությանը և կատարաված աշխատանքներին։ 

Անդրադառնալով օրերս ԱՄՆ կոնգրեսի կողմից ընդունված բանաձևին, որը տարբեր մեկնաբանություններով համարվում է հակահայկական, չնայած դրանում Հայաստանի մասին որևէ կետ չկա, սակայն, ըստ բանաձևի՝ ԱՄՆ Պետարտուղարը Պաշտպանության քարտուղարի հետ մեկտեղ պետք է զեկույց ներկայացնի Ուկրաինային՝ Վրաստանում, Մոլդովայում և Ադրբեջանում ներքին տեղահանվածների մասին։ Բացի դա զեկույցում պետք է ներգրավվի 1991-ից ի վեր օտարերկրյա ուժերի կողմից այդ երկրների ապօրինի գրավյալ տարածքներից տեղահնվածների և սպանվածների թվի վերաբերյալ։ Մակունցը նշեց, որ ըստ որոշ մեկնաբանությունների և  առանձին փորձագետների մեկնաբանությունների այս բանաձևը դիտարկվում է հակառուսական որոշակի շեշտադրումներով բանաձև։ Խմբակցության ղեկավարը իր խոսքում նշեց․

«Հավանաբար տեղյակ եք, որ նախնական տարբերակում եղել են մի քանի երկրներ, կարծում եմ Տավուշի դեպքերի հետ կապված, և նաև սահմանային սրացումների հետ կապված,  վերջին պահին ադրբեջանական լոբբինգի  շնորհիվ Ադրբեջան պետության անվանումը նույնպես ներառվել է բանաձևում, որը իհարկե ներառում է մեր շահերից չբխող շեշտադրումներ։ Բարդ բանաձև է , որի կապակցությամբ թե՛ Հայ դատը, և՛ թե հայկական կոնգրեսը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ, բայց ներկայացուցիչների պալատն արդեն ընդունել է բանաձևը, տեսնենք ինչ զարգացումներ կլինեն Սենատում»։

Խոսելով վերջին շրջանում Թուրքիայի գործելաոճի  մասին, պատգամավորը նշեց, որ ըստ իրեն՝ Ադրբեջանը հստակ գնահատելով սեփական ուժերի և սեփական Զինված ուժերի անզորությունը  Ադրբեջանի իշխանությունները անում են հնարավոր ամեն բան, որպեսզի Թուրքիան ներգրավվի այս կոնֆլիկտում։ 

« Ես կարծում եմ, որ Թուրքիան չի գնա նման քայլի և որևէ կերպ կոնֆլիկտի կողմ չի հանդիսանա, և դ ա հիմանվորում եմ հետևյալ ենթադրություններով՝
1․կողմ դառնալու պարագայում, այն դեպքում, երբ խոսքը գնում է Ադրբեջանի ագրեսիայի դրսևորման  մասին՝ ՀՀ պետական սահմանների նկատմամբ, Թուրքիայի կողմ  դառանլու պարագայում ոչ միայն Հայաստանում այլև աշխարհում դիտարկվելու է Ցեղասպանության համատեքստում։ 
2․ Այն պարագայում, երբ աշխարհի մի շարք երկրներ ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը  և հաշվի առնելով նաև, որ Թուրքիան արդեն իսկ մի շարք տարածաշրջաններում ներգրավված է որպես կոնֆլիկտի ուղղակի կողմ, պարզապես Թուրքիայի այդ գործողությունները չեն ընդունվելու աշխարհի մի շարք պետությունների կողմից։ Այդ պատճառներով չեմ կարծում, որ այս պարագայում կներգրավվեն։ Ինչպես հասկանում ենք տարբեր վերլուծությունների արդյունքում, Թուրքիայի շարժառիթը պայմանավորված է  Ադրբեջանի ստահոդ քարոզչությամբ։ Իրենք փորձում էին համոզել, որ Հայաստանը փորձում է գազատար և նավթատար խողովակների նկատմամբ ոտնձգություն իրականացրել և դրանով փորձում էին Թուրքիան խրախուսել, որ ներգրավվի»,- եզրափակեց Մակունցը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել