ՄԻՊ-ն արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության բաժին՝ բուհ  ընդունելության հետ կապված բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ
13:47 - 27 հուլիսի, 2020

ՄԻՊ-ն արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության բաժին՝ բուհ ընդունելության հետ կապված բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության բաժին՝ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության հետ կապված բողոքի ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:

Տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ և կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերը, իրավունքների ապահովման վիճակը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել