Տավուշում արկեր են հայտնաբերվել, որոնց կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ արգելված է
13:07 - 27 հուլիսի, 2020

Տավուշում արկեր են հայտնաբերվել, որոնց կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ արգելված է

Տավուշի մարզում արկեր են հայտնաբերվել, որոնց կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ արգելվում է միջազգային կոնվենցիաներով: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից՝ հավելելով, որ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ը չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով Տավուշի մարզում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է Չինարիում 2 և Չորաթանում՝ 1 չպայթած զինամթերք:

Ընդ որում, հայտնաբերված արկերից 2-ը, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ:

Հայտնաբերված չպայթած զինամթերքները տեղափոխվել են անվտանգ վայր և ոչնչացվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել