Մոսկվայում ծեծկռտտուքների մասնակից հայերի ու ադրբեջանցիների մուտքը ՌԴ կկասեցվի 5 տարով. 34 ձերբակալված կա |armtimes.com|
20:26 - 26 հուլիսի, 2020

Մոսկվայում ծեծկռտտուքների մասնակից հայերի ու ադրբեջանցիների մուտքը ՌԴ կկասեցվի 5 տարով. 34 ձերբակալված կա |armtimes.com|

armtimes.com: Մոսկվայում վերջին օրերին ազգայնական հողի վրա իրականացված ծեծկռտուքների բոլոր մասնակիցները օտարերկրացիներ են: Այս մասին հայտնել են ՌԴ ՆԳՆ Մոսկվայի բաժանմունքից: Նրանց բոլորին սպառնում է Ռուսաստանի տարածքից վտարում:

НТВ-ն հայտնում է, որ շարունակական բախումների ու ծեծկռտուքների մասնակիցների թվում ընդհանուր առմամբ Հայաստանի ու Ադրբեջանի 34 քաղաքացի  է ձերբակալվել: Նրանց մեծ մասի նկատմամբ վարչական վարույթներ են հարուցվել մանր խուլիգանության հոդվածով, սակայն առնվազն 3 մարդու համար քննիչները կալանավորման միջնորդագիր են ներկայացրել: Նրանց վերագրվում է խուլիգանություն, որն իրականացվել է  մի խումբ անձանց կողմից՝ կազմակերպված նախնական համաձայնությամբ: Այդ տղամարդկանց սպառնում է մինչեւ 7 տարվա ազատազրկում: Ընդ որում, ՆԳՆ-ից մանրամասնել են, որ բոլոր ձերբակալվածները, բացի սահմանված պատիժներից, վտարվելու են Ռուսաստանի Դաշնության տարածքից: 

«Բոլոր օրինախախտների նկատմամբ, բացի օրենքով նախատեսված պատժամիջոցներից, կկիրառվեն ՌԴ տարածք մուտք գործելու ժամանակավոր  արգելքներ: Այդ օտարերկրացիների համար ՌԴ մուտքը փակ է լինելու 5 տարով»,-հայտարարել են ՆԳՆ բաժանմունքից:

Հիշեցնենք, ադրբեջանցիների եւ հայերի միջեւ բախումները, միմյանց վրա հարձակումները հիմնականում եղել են հուլիսի 23-ին եւ 24-ին, ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Հարձակումների են ենթարկվել ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական հաստատություններ՝ խանութներ, ռեստորաններ, կրպակներ: Հարձակման ենթարկված ռեստորաններից մեկի դրամարկղից անհետացել է 50 հազար ռուբլի, այս կապակցությամբ գործ է հարուցվել ավազակային հարձակման փաստով:

 

Շարունակությունը՝ armtimes.com-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել