Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 291 հազարը․ մահացության ցուցանիշը՝ 15.700
 |factor.am|
17:47 - 26 հուլիսի, 2020

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 291 հազարը․ մահացության ցուցանիշը՝ 15.700 |factor.am|

factor.am: Իրանում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 291.172-ի: Այս մասին հայտնել է ԻԻՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Սիմա Սադաթ Լարին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մեկ օրում կորոնավիրուսով վարակի 2.333 նոր դեպք է արձանագրվել: Վարակվածների ընդհանուր թիվը, այսպիսով, 291.172 է»,- ասել է նա:

Մեկ օրում Իրանում 216 մահ է արձանագրվել, արդյունքում այս երկրում կորոնավիրուսից մահացածների թիվը հասնել է 15.700-ի:

Միաժամանակ, մինչ օրս 253.213 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: Նշենք նաև, որ 31 նահանգներից 12-ին, որտեղ համաճարակային անբարենպաստ իրավիճակ է, «կարմիր» կարգավիճակ է տրվել։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել