Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ
 |tert.am|
11:37 - 26 հուլիսի, 2020

Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում հանդիպել և բանակցություններ է վարել Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմին:

Սարաջի՝ Թուրքիա այցելության մասին չէր տեղեկացվել, բանակցությունների մանրամասների մասին նույնպես տեղեկություն չկա:

2011-ին Լիբիայի առաջնորդ Մուամմար Կադդաֆիի տապալումից և սպանությունից հետո երկիրը գործնականում դադարել է գործել որպես միասնական պետություն: Ներկա պահին երկրում երկիշխանություն է: Արևելքում իշխում է ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանը, իսկ արևմուտքում և մայրաքաղաք Տրիպոլիում՝ ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ կազմավորված Ազգային համաձայնության կառավարությունը: Երկրի արևելյան հատվածի իշխանությունները գործում են Տրիպոլիից անկախ և համագործակցում են Հաֆթարի բանակի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել