Ոստիկանապետի մասնակցությամբ եղել է պաշտոնական ընթրիք, ոչ թե խնջույք, որտեղ անվտանգության կանոները պահպանվել են. Էդգար Ջանոյան
 |tert.am|
10:30 - 26 հուլիսի, 2020

Ոստիկանապետի մասնակցությամբ եղել է պաշտոնական ընթրիք, ոչ թե խնջույք, որտեղ անվտանգության կանոները պահպանվել են. Էդգար Ջանոյան |tert.am|

tert.am: ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանի, ինչպես նաև ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ երեկ խնջույք տեղի չի ունեցել․,եղել է պաշտոնական ընթրիք։ Այս մասին հայտնեց ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Նախ խնջույք չի եղել, այլ պաշտոնական ընթրիք՝ Արցախի պատվիրակության ընդունելության առթիվ, և նաև, ընդունելության ողջ ընթացքում խստորեն պահպանվել են անվտանգության նորմերը»,- ասաց Ջանոյանը։

Հարցին, թե ինչու է ջնջվել լրագրողի տեսանյութը, նա ասաց,որ դա ոստիկանապետի անվտանգության աշխատակիցներին չի վերաբերում, այլ նշված հաստատության անվտանգության աշխատակիցներին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել