«Մեր շուկաներում այլևս խտրականություն չի լինի»․ Մոսկվայի «Ֆուդ Սիթի»-ի սեփականատերերը հայտարարություն են տարածել |factor.am|
20:39 - 25 հուլիսի, 2020

«Մեր շուկաներում այլևս խտրականություն չի լինի»․ Մոսկվայի «Ֆուդ Սիթի»-ի սեփականատերերը հայտարարություն են տարածել |factor.am|

factor.am: Մոսկվայի «Ֆուդ Սիթի» մեծածախ առևտրի շուկայի սեփականատերերը հայտարարություն են տարածել, որում անդրադառնում են վերջին շրջանում հայ-ադրբեջանական լարվածությանը։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանում հայերի միության ֆեյսբուքյան էջից։

«Կիևյան հրապարակ» («Киевская площадь») ընկերությունների խմբի բաժնետերերը, որոնց պատկանում է Մոսկվայի «Ֆուդ Սիթի» առևտրի շուկան, հայտարարության մեջ նշել են, որ իրենց շուկաներում այլևս խտրականություն չի լինի։

««Կիևյան հրապարակ»-ի բաժնետերերը և ղեկավարները մտադիր են շարունակել հավատարիմ մնալ հավասարության սկզբունքներին խմբի բոլոր օբյեկտներում՝ անկախ ազգությունից, հատուկ ուշադրություն դարձնելով հարմարավետ և անվտանգ պայմանների ստեղծմանը բոլոր նրանց համար, ովքեր մեր հաստատություններում են աշխատում»,- ասվում է հայտարարությունում։

Դրանում ներկայացված են կետեր, որոնց հատուկ ուշադրություն է դարձվելու․ «Ռուսաստանի օրենսդրությանը հետևելը բացարձակ առաջնահերթություն է։ Ընկերությունը հոգ է տանում սպառողների, գործընկերների և վարձակալների շահերի մասին՝ անկախ նրանց ազգային պատկանելությունից կամ կրոնից»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել