ՌԴ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Կամչատկայի շրջանի հայ համայնքի վիճակի հետ կապված հարցեր
 |24news.am|
20:32 - 25 հուլիսի, 2020

ՌԴ-ում ՀՀ դեսպանը քննարկել է Կամչատկայի շրջանի հայ համայնքի վիճակի հետ կապված հարցեր |24news.am|

24news.am: Հուլիսի 25-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել դեսպան Վարդան Տողանյանի հանդիպումը Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի շրջանի ղեկավար Արթուր Խաչատրյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՌԴ տարածքում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում Կամչատկայի շրջանի հայ համայնքի վիճակի հետ կապված հարցեր: Այս մասին հայտնում են ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից։

Խաչատրյանն ընդգծել է շրջանում սադրանքներից զերծ մնալու և կայունության պահպանման հարցում տեղի իշխանությունների ու իրավապահների մեծ դերը: Դեսպան Տողանյանը շեշտել է այս օրերին մեր հայրենակիցների զգոնության ու զսպվածության կարևորությունը՝ սադրիչ գործողությունների մեջ չներքաշվելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել