Փաշինյանը ՌԴ-ն ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ է համարում ադրբեջանցիների քայլերը
13:37 - 25 հուլիսի, 2020

Փաշինյանը ՌԴ-ն ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ է համարում ադրբեջանցիների քայլերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 25-ին հարցազրույց է տվել է ռուսական РБК հեռուստաալիքին, որտեղ անդրադարձել է Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումներին։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը։

Մեկնաբանելով Ռուսաստանում ապրող ադրբեջանցիների կողմից ձեռնարկվող հակահայկական հարձակումները՝ ՀՀ վարչապետը ասել է, որ դրանք ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության հակահայկական հռետորաբանության արտահայտություն են, այլեւ Ռուսաստանը ապակայունացնելու, Ռուսաստանն ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ:

«Կասկած չկա, որ Ռուսաստանի իշխանությունները ունեն բոլոր միջոցներն ու կարողությունները իրադարձությունների նման զարգացում թույլ չտալու համար:

Բայց Ռուսաստանի մեր հայրենակիցները իրենց հերթին պետք է արձանագրեն, որ չպետք է տրվել սադրանքների եւ որ Ռուսաստանը ապակայունացնելու մեջ շահագրգիռ են այն երրորդ ուժերը, որոնք ծավալապաշտական-հակահայկական նկրտումներ ունեն Հարավային Կովկասում: Թույլ չենք տա»,- գրել է ՀՀ վարչապետը

Փաշինյանը հայտնել է, որ հարցազրույցը եթեր կգնա մյուս շաբաթվա սկզբին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել