Երևան-Մոսկվա չվերթը կկայանա օգոստոսի 1-ին. մեկնելու իրավունք կստանան միայն ՌԴ քաղաքացիները |armtimes.com|
12:06 - 25 հուլիսի, 2020

Երևան-Մոսկվա չվերթը կկայանա օգոստոսի 1-ին. մեկնելու իրավունք կստանան միայն ՌԴ քաղաքացիները |armtimes.com|

armtimes.com: Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել օգոստոսի 1-ին կայանալիք Երևան-Մոսկվա չվերթի վերաբերյալ:

Ըստ դեսպանության, նախնական ժամանակացույցի համաձայն, թռիչքը տեղի կունենա օգոստոսի 1-ին, Երևանի ժամանակով 16:30-ին:

«Նշված չվերթից օգտվելու իրավունք կունենան միայն Մոսկվայի, ինչպես նաև Բելգորոդի, Բրյանսկի, Վլադիմիրի, Վոլոգդայի, Վորոնեժի, Իվանովոյի, Կոստրոմայի, Կուրսկի, Լիպեցկի, Նիժնի Նովգորոդի, Նովգորոդի, Օրյոլի, Պենզայի, Ռյազանի, Տամբովի, Տվերի, Տուլայի, Յարոսլավլի, Կալուգայի մարզեի բնակիչները:

Տեղերի քանակը սահմանափակ է: Նախապես պետք է գրանցվել https://www.gosuslugi.ru/395443/1 հասցեով»,-ասված է դեսպանության Ֆեյսբուքի  հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել