ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ
20:03 - 24 հուլիսի, 2020

ՀՀ դեսպանը հանդիպել է ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի հետ։ Այս մասին հաղորդարություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

«Քննարկվել են համաեվրոպական և տարածաշրջանային անվտանգության խնդիրները ներկա սրացման համատեքստում։ Ընդգծվել է իրադրության թուլացմանն ու առողջացմանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման հեռանկարների տեսանկյունից»,- նշված է հաղորդագրության մեջ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել