Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է  ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման ընթացքը
18:35 - 24 հուլիսի, 2020

Միջգերատեսչական հանձնաժողովը քննարկել է ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի միջոցառումների իրականացման ընթացքը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Կառավարությունում կայացել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ 

Հանձնաժողովի անդամները քննարկել են 2020թ. համար վերջնաժամկետ սահմանված՝ մի շարք միջոցառումների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ածխաջրածինների հետախուզման, երկրաբանական որոնման և ատադրության համար թույլտվությունների տրամադրման և օգտագործման պայմանների մասին Եվրոպական խորհրդարանի հրահանգի մոտարկման գործընթացին, որի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը:

Օրակարգում ընդգրկված էր նաև ուղևորափոխադրող և բեռնափոխադրողների տրանսպորտային միջոցների վարորդների նախնական որակավորման և պարբերական վերապատրաստման մասին Եվրոպական հանձնաժողովի հրահանգի մոտարկման ընթացքը, որի մասին զեկուցել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Հաշվի առնելով ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի տրանսպորտի ոլորտում առկա միջոցառումների քանակը՝ նիստի արդյունքում որոշվել է ևս մեկ նիստ կազմակերպել տրանսպորտի ոլորտում իրականացվող միջոցառումները մասրամասնորեն քննարկելու համար: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել