Իտալիան ներկայացրել է կորոնավիրուսի առումով ռիսկային երկրների ցանկը, որոնց թվում է նաև Հայաստանը |tert.am|
17:39 - 24 հուլիսի, 2020

Իտալիան ներկայացրել է կորոնավիրուսի առումով ռիսկային երկրների ցանկը, որոնց թվում է նաև Հայաստանը |tert.am|

tert.am: Իտալիայի կառավարությունն իր պաշտոնական կայքում ներկայացրել է այն երկրների ցանկը, որտեղ վերջին 14 օրերին եղած մարդկանց մուտքն Իտալիա կարգելվի մինչև հուլիսի 31-ը: Ռիսկային երկրների ցանկում ներառվել է նաև Հայաստանը:

«Հուլիսի 9-31-ն արգելվում է Իտալիա մուտք գործել ցանկացած անձի, որը վերջին 14 օրերին գտնվել է կամ անցել է հետևյալ երկրներից մեկով. Հայաստան, Բահրեյն, Բանգլադեշ, Բրազիլիա, Բոսնիա և Հերցեգովինա, Չիլի, Կոսովո, Քուվեյթ, Հյուսիսային Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Օման, Պանամա, Պերու, Դոմինիկյան Հանրապետություն և Սերբիա»,-ասված է կառավարության հայտարարության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել