Ռուսաստանը վերսկսում է միջազգային ավիափոխադրումները |azatutyun.am|
16:19 - 24 հուլիսի, 2020

Ռուսաստանը վերսկսում է միջազգային ավիափոխադրումները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանը օգոստոսի 1-ից վերսկսում է միջազգային թռիչքները Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի ու Դոնի Ռոստովի օդանավակայաններից՝ հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Առայժմ, սակայն, չվերթներ կիրականացվեն միայն երեք ուղղություններով՝ Թուրքիա, Մեծ Բրիտանիա և Տանզանիա։ Ըստ կառավարության, Մոսկվան դեմ չէ ընդարձակել այս ցանկը, սակայն կարևոր է, որ մյուս կողմում էլ Ռուսաստանի քաղաքացիներին ընդունելու ցանկություն հայտնեն։

«Առաջինն ու ամենակարևորը փոխադարձության սկզբունքն է, երկրորդը՝ կորոնավիրուսի տարածվածության աստիճանը», - հայտարարել է փոխվարչապետ Տատյանա Գալիկովան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել