Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, Քննչական կոմիտեում հարցաքննվել է |armtimes.com|
14:41 - 24 հուլիսի, 2020

Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, Քննչական կոմիտեում հարցաքննվել է |armtimes.com|

armtimes.com: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը, օրերս Քննչական կոմիտեում հարցաքննվել է:

Այս մասին հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը՝ հավելելով, որ հարցաքննվել է «Պարտեզ» ռեստորանի մոտ 2019 թվականին տեղի ունեցած միջադեպի գործով:

Նվեր Ծառուկյանը ունի վկայի կարգավիճակ: 

Հունիս ամսին նա չէր կարողացել ներկայանալ հարցաքննության, քանի որ նրա մոտ կորոնավիրուս էր հաստատվել:

2019 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքում գործող «Պարտեզ» ռեստորանի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որը վերածվել էր զինված միջադեպի:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել