ԱՄՆ-ն և Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության հաստատման ուղղությամբ միասին աշխատելու հազվադեպ հնարավորություն ունեն. The Washington Post |tert.am|
12:44 - 24 հուլիսի, 2020

ԱՄՆ-ն և Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության հաստատման ուղղությամբ միասին աշխատելու հազվադեպ հնարավորություն ունեն. The Washington Post |tert.am|

tert.am: Հեղինակավոր The Washington Post պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանն ու դրա շրջանակում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին՝ նկատելով, որ մոլի թշնամիները որպես համանախագահ են հանդես գալիս մի խմբում, որը փորձում է երկու պետությունների միջև խաղաղության հաստատման հասնել:

Խոսելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների մասին՝ The Washington Post-ը գրում է, որ այս պարագայում տեղի է ունեցել Մոսկվայի և Վաշինգտոնի շահերի հազվադեպ համընկնում:

«Սակայն այս բարդ դիվանագիտության հետագա ընթացքը բարդացնում է մի հանգամանք՝ Թուրքիայի ներգրավվածությունը. այս կռվասեր տարածաշրջանային պետությունը «գլխացավանք» է դարձել թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի համար»,-նշում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ Թուրքիան սպառնացել է միջամտել հայ-ադրբեջանական կռվին:

Վերադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ հեղինակը գրում է, որ ռուս և ամերիկացի դիվանագետները միանման արձագանք են տվել կատարվածին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել բանակցել Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ ենթադրաբար Ռուսաստանի հետ համագործակցությամբ: ՌԴ ԱԳՆ-ն ևս նմանատիպ հայտարարություն է տարածել՝ իր օգնությունն առաջարկելով լարվածության թուլացման հարցում:

«Միացյալ Նահանգները տարածաշրջանում բարդ հակամարտությունների հետ կապված մի շարք նպատակներ ունի, ինչը նշանակում է, որ ցանկացած դիվանագիտական գործունեություն կարող է մի հարվածով երեք նապաստակ խփելու խորամանկ քայլ լինել: ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները հասել են գրեթե «սառը պատերազմի» ժամանակահատվածի մակարդակին: Նախագահ Դոնալդ Թրամփն ընտրվելուց ի վեր ասում է, որ կցանկանար բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն ներկայում ցանկացած ուղղակի շփում վիճահարույց կլինի, և Թրամփը դժվար թե նման փորձ անի, քանի որ դրա համար չափազանց բարձր քաղաքական գին կվճարի:

Մինչդեռ Մինսկի խմբի տարբերակը կարող է քաղաքական առումով ընդունելի լինել: Այս պարագայում շարունակում է վիճահարույց մնալ Թուրքիան»,-գրում է հեղինակը՝ նկատելով, որ վերջինիս վարած նեոօսմանյան ռազմավարությունն արտահայտվում է Սիրիայում, Իրաքում և Լիբիայում ռազմական ներխուժումներով, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմամբ, հակահայկական քարոզչությամբ, Էգեյան ծովում Հունաստանին բարկացնող նավթարդյունահանման ծրագրերով:

Միևնույն ժամանակ Էրդողանը «ֆլիրտ» է անում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. այս երկուսի պարը զուգակցվում է ջերմ ողջագուրանքներով, որոնք ընդհատվում են մեկը մյուսի ոտքերն ուժեղ տրորելու պահերով: Եվ թեև Էրդողանը Վաշինգտոնին արհամարհեց՝ Ռուսաստանից գնելով С-400 հակահրթիռային պաշտպանական համակարգերը, սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանին հարվածներ է հասցնում Սիրիայում և Լիբիայում, որտեղ թուրքական վարձկանները կռվում են ընդդեմ Մոսկվայի վարձկանների:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել