«ՌԲԿ» հեռուստաալիքն անդրադարձել է Մոսկվայի «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնից «հայկական ապրանքների անհետացմանը» |tert.am|
09:33 - 24 հուլիսի, 2020

«ՌԲԿ» հեռուստաալիքն անդրադարձել է Մոսկվայի «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնից «հայկական ապրանքների անհետացմանը» |tert.am|

tert.am: «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնների վաճառասեղաններից հանվել են հայկական արտադրության պահածոյացված մթերքը, հանքային ջուրը և ալկոհոլը, ՌԲԿ-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

«Առավոտից մեզ են դիմել խոշոր հայ արտահանողներ, պատմել են, որ «Տվոյ Դոմ» առևտրի կենտրոնների ամբողջ ցանցից, որը պատկանում է Արազ Ագալարովին և հարևան երկրի այլ անձանց, հանել են հայկական արտադրության բոլոր ապրանքները»,- ասել է Տողանյանը։

Նրա խոսքով՝ խոսքը պահածոյացված մթերքի, ինչպես նաև հանքային ջրի և ալկոհոլի մասին է, որոնց փոխարինել են «Ադրբեջանում արտադրված ապրանքները»։

«Սա արդեն սադրանք է՝ ուղղված Ռուսաստանի առևտրային կետերը «Մեծ Լեռնային Ղարաբաղի» վերածելուն, ինչը հղի է վտանգավոր հետևանքներով։ Մեր տրամադրության տակ կան հայկական ընկերությունների և դիլերների էլեկտրոնային նամակագրություններ առևտրի կենտրոնի մենեջերների հետ»,- ընդգծել է նա։

Տողանյանի խոսքով՝ այդ մասին տեղեկացրել է համապատասխան գերատեսչություններին։

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել