Ռամզան Կադիրովը հայտնել է իրեն գեներալի կոչում շնորհելու մասին
 |azatutyun.am|
19:16 - 23 հուլիսի, 2020

Ռամզան Կադիրովը հայտնել է իրեն գեներալի կոչում շնորհելու մասին |azatutyun.am|

azatutyun.am: Չեչնիայի ղեկավար Ռազման Կադիրովը այսօր հայտնել է, որ նախագահ Պուտինի հրամանագրով իրեն գեներալ-մայորի կոչում է շնորհվել։ Այս մասին Կադիրովը գրել է ВКонтакте սոցիալական ցանցում՝ նշելով, որ Ռուսաստանի նախագահը անձամբ է զանգահարել է իրեն և ընթերցել գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին հրամանագիրը։

Մինչ այս պահը Կրեմլի պաշտոնական կայքում Կադիրովին գեներալի կոչում շնորհելու մասին Պուտինի հրամանագիրը տեղադրված չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել