Բուհ չընդունված դիմորդների ծնողներին փոխնախարարը խոստացել է որոշ հարցեր պարզել եւ վաղը խնդրին որոշակի լուծումներ տալ |news.am|
17:14 - 23 հուլիսի, 2020

Բուհ չընդունված դիմորդների ծնողներին փոխնախարարը խոստացել է որոշ հարցեր պարզել եւ վաղը խնդրին որոշակի լուծումներ տալ |news.am|

news.am: Մենք փոխնախարարի հետ  լիարժեք քննարկեցինք այս հարցը, նա նշեց, որ բաներ կան, որ պետք է ԳԹԿ-ից ստանա, ապա խոստացավ՝ վաղը ինձ տեղյակ պահել, քննարկման մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, ասաց բուհ չընդունված դիմորդների ծնողներից մեկն, ով գնացել էր նամակ փոխանցելու ԿԳՄՍ փոխնախարարին:

«Կհանդիպենք, կփորձենք եզրեր գտնել, որ  հարցին լուծում տրվի»,-ասաց նա:

Դիմորդի ծնողը նշեց, որ այս պահին խնդրին հստակ լուծում տալու մասով ոչինչ ասել չի կարող փոխնախարարը, բայց  նա խոստացել է որոշակի լուծումներ տալ:

«Հնարավոր է նա ուրիշ տարբերակներ առաջարկի, վաղը պարզ կլինի»,-ասաց դիմորդի ծնողն ու հավելեց, որ ինչ առաջարկ էլ լինի, նա նյուս  ծնողների եւ դիմորդների հետ կքննարկի, եթե ձեռնտու տարբերակ լինի՝ կհամարեն  հարցի լուծում:

«Իմ եւ պարոն Թամրազյանի կողմից շատ մանրամասնորեն քննարկվել է ցանկացած խնդիր, եղել են առաջարկներ, որոնք իմ կողմից չի ընդունվել, քանի որ մենք դրա համար չենք եկել այստեղ, բայց փոխնախարարը կառուցողական մոտեցավ այս խնդրին եւ խոստացավ՝ վաղը տեղյակ պահել հանդիպման մասին: Այժմ գնում ենք հանդիպելու մի քանի պատգամանորների հետ՝ մի քանի հարց քննարկելու տվյալ թեմայով: Լինի ԲՀԿ-ից, «Իմ քայլից», թե «Լուսավոր Հայաստանից», մեզ համար կապ չունի, մենք բոլորս ընդունում ենք մեր աջակիցներին»,- ասաց դիմորդի ծնողը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել