Նախատեսվում է ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ճանաչել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն |hetq.am|
16:33 - 23 հուլիսի, 2020

Նախատեսվում է ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ճանաչել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն |hetq.am|

hetq.am: Էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է Հայաստանի ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին ճանաչել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերությունը։ Նշենք, որ այն ստեղծվել է «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ների միաձուլման արդյունքում։ 

Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Նորաստեղծ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի» միջոցով բացառվելու է երկու ՓԲԸ-ների նույնանման գործառույթների իրականացումը։

Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ 2019 թվականի ֆինանսների նախարարությունում և կառավարությունում կայացած հանդիպումների շրջանակներում քննարկվել են մի շարք պետական կազմակերպությունների, այդ թվում՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ների, կառուցվածքները, ռեսուրսները, դրանց կողմից իրականացվող գործընթացների, մատուցվող ծառայությունների հիմնավորվածություններն ու դրանց շարունակականության ապահովման նպատակահարմարությունը։ Արդյունքում որոշվել է այս երկու ՓԲԸ-ները միաձուլել՝ ստեղծելով նոր «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն հիմնադրվել է այս տարվա մարտին։ Դրա միակ բաժնետերը Էկոնոմիկայի նախարարությունն է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել