Ալեքսեյ Նավալնիին մեղադրանք է առաջադրվել |azatutyun.am|
15:16 - 23 հուլիսի, 2020

Ալեքսեյ Նավալնիին մեղադրանք է առաջադրվել |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին՝ մեղադրելով նրան կեղծ տեղեկություններ տարածելու և Հայրենական մեծ պատերազմի վետերան, 94-ամյա Իգնատ Արտեմենկոյի պատիվն ու արժանապատվությունը ոտնահարելու համար։

Նավալնիի դեմ քրեական գործը հարուցվել էր հունիսի կեսերին, այն բանից հետո, երբ նա ի պաշտպանություն սահմանադրական փոփոխությունների RT հեռուստաընկերության եթերով հեռարձակված տեսահոլովակում նկարահանված անձանց անվանել էր «դավաճան և ծախու»։ Տեսահոլովակում նկարահանվածների թվում էր նաև Արտեմենկոն, որը դիմել էր քննչական մարմիններ՝ ընդդիմադիր գործչի դեմ քրեական գործ հարուցելու պահանջով։

Ռուսական աղբյուրների տեղեկություններով՝ Նավալնիի դեմ հարուցված գործով միանգամից 15 քննիչ է զբաղվում, արդեն իսկ խուզարկություններ են տեղի ունեցել նրա երկու բնակարաններում և աշխատավայրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել