«Խոչընդոտներ չկան». ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Թուրքիայի կողմից С-400 համակարգերի լրացուցիչ խմբաքանակ գնելու հնարավորությունը |tert.am|
14:37 - 23 հուլիսի, 2020

«Խոչընդոտներ չկան». ՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Թուրքիայի կողմից С-400 համակարգերի լրացուցիչ խմբաքանակ գնելու հնարավորությունը |tert.am|

tert.am: Մոսկվան խոչընդոտներ չի տեսնում Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի լրացուցիչ խմբաքանակի գնման հարցում: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ Չորրորդ եվրոպական դեպարտամենտի պետ Յուրի Պիլիպսոնը:

Ռուսական նորագույն С-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումը, չնայած Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում այդ պատճառով ի հայտ եկած ճգնաժամին, մեկնարկել է 2019թ.-ի հուլիսի կեսերին: Վաշինգտոնն Անկարայից պահանջել էր հրաժարվել ռուսական ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց և փոխարենը գնել ամերիկյան արտադրության Patriot համակարգեր՝ սպառնալով կասեցնել կամ ընդհանրապես դադարեցնել ամերիկյան նորագույն F-35 կործանիչների վաճառքը Թուրքիային: Այս ամենը, սակայն, Անկարային հետ չի պահել, և վերջինս շարունակել է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ С-400-ների լրացուցիչ խմբաքանակ ձեռք բերելու ուղղությամբ:

Միացյալ Նահանգներն էլ թեև իրագործեց հնչեցրած սպառնալիքների մի մասը՝ F-35 կործանիչներ չվաճառելու մասով, սակայն ավելի խիստ պատժամիջոցների չդիմեց:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել